Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է իր բացակայությունը թիմի վերջին երկու մարզումների ժամանակ:
Հոլանդացի ֆուտբոլիստը նշել է, որ պարզապես չի ցանկանում շտապեցնել իրադարձությունները:
«Ամեն ինչ կարգին է: Ես ժամանակին վերականգնվել եմ վնասվածքից: Բուժման ընթացքը հիանալի է եղել: Մարզումներին իմ բակայությունը պայմանավորված չէ որևէ խնդրի առկայությամբ:
Դա նախազգուշական միջոց է: Երկու օր անց կմասնակցեմ թիմային աշխատանքին»,- Bild-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:








































