«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին իրենց գյուղմթերքը ներկայացրեցին բոլոր մարզերի ներկայացուցիչները, ինչպես նաև գյուղմթերքներ վերամշակող մի շարք ընկերություններ:
«Մուլտի Ագրո» ՍՊԸ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի մայր Ռոզա Ծառուկյանը ևս մասնակցում է «Արմպրոդէքսպո-2015» ցուցահանդեսին` որպես տնտեսվարող: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ նաև նրա ընկերության ներկայացրած տաղավարին:









































