Thursday, 04 06 2026
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

Բնապահպանության նախարարը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

ՀՀբնապահպանության նախարարԱրամայիս Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված երկրների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների այլ պաշտոնյաների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, hանդիպմանը ներկայացվել է այս տարեվերջին Փարիզում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը և ՌԴ, ԱՄՆ, Ճապոնիայի, Իրանի, Հնդակաստանի, Ռումինիայի, Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներ:

«ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և սահմանված կարգով սեպտեմբերի 28-ին ներկայացվել կոնվենցիայի քարտուղարություն: Փաստաթղթի ձևավորմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կազմակերպվել են քննարկումներ և իրազեկման հանդիպումներ”, – ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրգորյանը:

Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը հավանության է արժանացել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, ինչպես նաև հասարակական լսումների ընթացքում:

ՀՀ բնապահպանության նախարարը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ նախատեսված գործողությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության 2015-2025 թվականների ռազմավարական ծրագրին և կնպաստեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հանդիպմանը դեսպաններին ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտելու է 2050 թվականին հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումներին, ինչի համար ակնկալվում է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակությունն ու կարողությունների ամրապնդման նպատակով աջակցությունը:

ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը,, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նկատել է, որ Հայաստանն առաջատար երկրներից է փարիզյան հանդիպմանը պատրաստ լինելու և «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթով ստանձնած հանձնառությունները կատարելու առումով: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և համոզմունք արտհայ տել, որ միջազգային հանրության հետ արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի մեծ ծավալներ կստանա` հատկապես այնպիսի հիմնախնդրի լուծման հարցում, ինչպիսին է գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում