7days.ru-ի փոխանցմամբ՝ 60-ամյա Բրյուս Ուիլիսի երկրպագուները ցնծության մեջ են։ Հայտնի է դարձել, որ մոտ ժամանակներս Հոլիվուդում մեկնարկելու են «Ամուր ընկույզ» ֆրանշիզի 6-րդ ֆիլմի նկարահանումները, որում անհաղթ Ջոն Մաքլեյնի դերը բնականաբար վստահված է Բրյուս Ուիլիսին։
Մինչ այդ Բրյուսն արդեն 5 անգամ էկրաններին երևացել է սիրելի կերպարով։ Վերջին ֆիլմը՝ «Ամուր ընկույզ. լավ օր՝ մեռնելու համար», էկրաններին հայտնվել էր 2013 թվականին։ Չնայած այն հանգամանքին, որ քննադատները բավական սառն ընդունեցին այն՝ ֆիլմը վարձույթում հավաքեց ավելի քան 300 միլիոն դոլար։








































