Լոնդոնի «Արսենալ»-ի լեգենդար խաղացող Պոլ Մերսոնը ափսոսում է, որ ամռանը «զինագործներ»-ն այնքան էլ մեծ ջանքեր չեն ներդրել՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը գնելու համար:
«Վստահ եմ, որ Բենզեման կարող է ավելի շատ գոլեր խփել, քան Ժիրուն: Բենզեմայի տրանսֆերի դիմաց կարելի էր նաև 70 մլն ֆունտ առաջարկել:
Կարծում եմ՝ թեկուզ Բենզեման չցանկանար տեղափոխվել, Վենգերը կցուցադրեր երկրպագուներին իր փառասիրությունը»,- Daily Mail-ը մեջբերում է Մերսոնի խոսքերը:








































