Մերիլենդի բնակիչ Ուեյն Սիմոնսը մի քանի տարի շարունակ Fox News-ի եթեր է դուրս եկել որպես հրավիրված փորձագետ` ներկայանալով որպես ԿՎՀ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) նախկին գործակալ, հայտնում է Associated Press-ը:
Դաշնային իշխանությունները մեղադրել են 62-ամյա Ուեյն Սիմոնսին սուտ հայտարարությունների և պետության նկատմամբ կեղծարարությունների համար: Համաձայն մեղադրական եզրակացության` Սիմոնսը ստել է՝ ասելով, որ 27 տարի աշխատել է որպես ԿՀՎ գործակալ:
Իր մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելով` Սիմոնսը պայմանագրեր է կնքել ռազմական գրասենյակների հետ: Ծրագրերից մեկի վրա աշխատելու շրջանակներում նրան նույնիսկ մուտք են տվել գաղտնի ինֆորմացիաներին:
Պարզվել է, որ անցյալում Սիմոնսը խնդիրներ է ունեցել օրենքի հետ` մասնավորապես բռնության և հրազենի առնչությամբ: Սակայն նա հայտարարել է, որ հավաքագրված է եղել ԿՀՎ կողմից և նախկին ձերբակալությունները անմիջական կապ են ունեցել իր հետախուզական աշխատանքի հետ:
Հեռուստաեթերում նա խստորեն քննադատել է քաղաքական գործիչների գործունեությունը: Մասնավորապես նա հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակարգը երկրի պատմության մեջ հայտնիներից ամենավատն է:
Գործի նախնական լսման ժամանակ դատարանը որոշել է նրան կալանավորել:







































