Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 14-15-ը կայցելի Իտալիա՝ հայտնում է Fars News-ը։
Այցի ընթացքում Ռուհանին կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Հանդիպումներում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրը, իրադարձությունները Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցեր։










































