Եվրամիությունը կարող է նոր գլուխ բացել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցային դոսյեում, սակայն ամեն ինչ տեղի կունենա ավելի վաղ որոշված չափանիշներով: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Հինգշաբթի ԵՄ անդամ երկրները հավանության են արժանացրել Թուրքիայի հետ գործողությունների ընդհանուր ծրագիրը` միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար, որի շրջանակներում ԵՄ-ն օգնություն կցուցաբերի և Թուրքիայից մուտքի արտոնագրի չեղարկման հարցերում առաջխաղացում կցուցաբերի:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի` անդամակցելու բանակցային գործընթացին, այն կարող է վերսկսվել: Դա արդեն որոշված է: Եվ կլինի այն նախապես որոշված չափանիշների հիման վրա: Կարող են նոր գլուխներ ուսումնասիրվել, բայց դա տեղի կունենա բանակցության ընդհանւոր շրջանակներում, որը, ինչպես գիտենք, դեռևս ավարտված չէ»,-ասել է Օլանդը:










































