Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընկել է հեծանվի վրայից և կոտրել ձեռքը:
Hurriyet թերթի տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել կիրակի, երբ Սաակաշվիլին զբոսնում էր հեծանվով: Վրաստանի նախագահին տեղափոխել են հիվանդանոց: Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սաակաշվիլիի բանակցությունները Թուրքիայի իշխանությունների հետ, որոնք նախատեսված էին երկուշաբթի, հետաձգվել են: Պարբերականը հաղորդում է, որ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 9-ին:
Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:










































