Աֆղանստանի Կանդահար քաղաքի բանտից փախուստի է դիմել մոտ 500 բանտարկյալ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Դրա համար նրանք փորել են մի քանի հարյուր մետր երկարությամբ թունել, որով հեռացել են բանտից: Աֆղանստանի իշխանություններն այլ մանրամասներ չեն հաղորդում:
Թալիբան շարժման ներկայացուցիչները տեղեկացրել են, որ փախուստի դիմած բոլոր բանտարկյալները այդ կազմակերպության անդամներ են: Ինչպես գործակալությանը հայտնել է Թալիբանի ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին, «բանտարկյալները 360 մետր երկարությամբ թունել են փորել: Մեկ գիշերվա ընթացքում բանտից փախել է 541 մարդ, որոնց թվում են Թալիբանի 106 դաշտային հրամանատարներ»:









































