Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան կարծում է, որ Թեհրանը խախտել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը՝ իրականացնելով նոր բալիստիկ հրթիռի փորձարկում։ Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«2010 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1929 բանաձևն Իրանին արգելում է գործունեություն ծավալել բալիստիկ հրթիռների ծրագրի շրջանակներում։ Հոկտեմբերի 11-ին իրականացված փորձարկումը ակնհայտորեն խախտում է տվյալ բանաձևը և տագնապալի ուղերձ է միջազգային հանրության համար»,- ասել է Նադալը։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ որոշումն ուժի մեջ է ցայսօր, քանի դեռ ԱԷՄԳ-ը դրական գնահատական չի տվել իրանական միջուկային ծրագրին ու «Վեցյակի» հետ համաձայնագրում Թեհրանի ստանձնած պարտավորություններին։ Ակնկալվում է, որ ԱԷՄԳ-ը համապատասխան զեկույցը կհրապարակի 2016 թվականի սկզբին։











































