TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հուսով է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմին անցում կատարել 2016 թվականին:
«ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ունենալը առաջնահերթ հարց է (ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ) մեր բանակցություններում։ Կարող եմ հայտնել ուրախալի նորություն, որ արդեն 2016 թվականին ԵՄ-ի հետ կունենանք ոչ վիզային ռեժիմ»։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին մինչև 2017 թվականը ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմին անցում կատարելու հնարավորության մասին։










































