ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբի ղեկավարները մտադիր են Ժոզե Մոուրինյոյին առաջարկել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Աշխատանքը ՊՍԺ-ում ուղեկցվում է մեծ ճնշումներով: Թիմը պայքարում է բարձր տեղեր զբաղեցնելու համար և կարող է հաջողությունների հասնել:
Մոուրինյոյի՝ ՊՍԺ-ն գլխավորելու մասին լուրերն ինձ չեն անհանգստացնում: Պետք է հաղթահարել ճնշումները: Եթե ստիպված լինեմ հեռանալ փարիզյան ակումբից, ապա այլ աշխատանք եմ փնտրելու:
Կարող եմ գլխավորել ինչպես ֆրանսիական ակումբ, այնպես էլ արտասահմանյան»,- La Gazzettadello Sport-ը մեջբերում է Բլանի խոսքերը:









































