Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր Jaguar ավտոմեքենան կանգնեցրել է 30 րոպե թույլտվությամբ ավտոկայանատեղիում, սակայն վերադարձել է 3 ժամ անց:Վարչապետն անտեսել է սահմանված ժամանակը՝ Օքսֆորդշիրում աշխատանքային այցի ժամանակ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ Քեմերոնը հանդիպել է Օքսֆորդշիր կոմսության խորհրդի ղեկավարի տեղակալ Ռոդնի Ռոուզի հետ և քննարկել տրանսպորտին վերաբերող խնդիրներ:

Դևիդ Քեմերոնն ու բրիտանական գանձարանի կանցլեր Ջորջ Օսբոնը շատ ընդհանրութուններ ունեն՝ հարուստ ընտանիք, բարձրագույն կրթություն, նրանք նման են նաև ավտոկայանման կանոններին հետևելու հարցում:

Պարզվել է, որ Օսբորնը Քարդիֆում մեքենան կայանել է մեկուսի վայրում՝ «Երկուշաբթիից-շաբաթ, 08:00-18.00-ը, 30 րոպե հնարավորությամբ» ցուցանակից մի քանի մետր հեռավորության վրա: Նա իր Land Rover մեքենան կայանել է թույլատրելի գոտուց դուրս՝ McDonald’s–ում ճաշելու համար: Օրինախախտ վարորդներին սպառնում է 100 ֆունտ տուգանք:










































