Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ռելսերից դուրս են եկել էլեկտրաքարշ և սոլյարկայով լի երեք վագոններ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչեով Արտակարգ իրավիճակների հարցերով թբիլիսյան ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեին:
Նախնական տվյալներով՝ թափվել է մինչև 180 տոննա սոլյարկա:
«Բարեբախտաբար, դա բենզին չէ, և անսպասելի բռնկման վտանգ չկա, սակայն սոլյարկան արագ տարածվում է և կարող է հասնել բնակելի վայրերին: Վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 7.45-ին»,- նշել է նա:
Հատուկ ծառայությունների աշխատակիցները փոսեր են փորում՝ սոլյարկայի տարածումը կանխելու համար:
Գիորգաձեն նշել է, որ դեռևս վաղ է խոսել վթարի պատճառների մասին:
«Դրանք կպարզեն իրավպահ մարմինները: Մենք պետք է ապահովենք բնակչության անվտանգությունը և վերացնենք վթարի հետևանքները»,- հավելել է նա:










































