Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության պաուստային ֆոնդից հատկացումներ կտրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը: ՀՀ կառավարությունը հաստատել է նշյալ որոշումը հոկտեմբերի 15-ի նիստում:
Նախատեսվում է 1 միլիարդ 576 հազար 209.5 դրամ տրամադրել ԿԸՀ-ին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորման նպատակով: ՀՀ ոստիկանությանն էլ հատկացնել 210 հազար 550.4 դրամ` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ծախսերի համար:






































