Motiva նավթավերամշակման գործարանը, որի սեփականատերերն են Saudi Aramco-ն և Royal Dutch Shell-ը, վերջերս մեծացրել է արտադրությունը 10 միլիարդ դոլարով: Այսպիով, այն դարձել է ԱՄՆ-ում վառելիք արտադրող խոշորագույն գործարանը, հաղորդում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի ներդրումները նավթավերամշակման գործարանում երաշխիքն է այն բանի, որ երկիրը կարող է շարունակել նավթ վաճառել ԱՄՆ-ում, նույնիսկ եթե ԱՄՆ-ի քաղաքական գործիչները որոշում կայացնեն հրաժարվել ներմուծումից:
Դրա հետ մեկտեղ Սաուդյան Արաբիան ձգտում է, ինչքան հնարավոր է արագ, ուժեղացնել իր ներկայությունն ամերիկյան շուկայում, քանի որ ԱՄՆ-ը նվազեցնում է նավթի գնումներն ՕՊԵԿ-ից՝ անցում կատարելով երկրի ներսում կամ Կանադայում արդյունահանվող «սև ոսկուն:
ՕՊԵԿ-ի կանխատեսումների համաձայն՝ Չինաստանը կարող է արդեն հաջորդ տարի նավթի ներմուծման ծավալներով առաջ անցնել ԱՄՆ-ից:





































