Երեկ T35 Pillan ինքնաթիռը Դոմինիկյան Հանրապետությունում ավիացիոն շոուի ժամանակ ընկել է ծովը՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը պատկանել է Դոմինիկյան Հանրապետության ռազմաօդային ուժերին: Շոուն տեղի է ունեցել Կարիբյան ծովի ափին:
Ինքնաթիռի վթարի վայրում արդեն աշխատում են ջրասուզակները, որոնք փորձում են այն դուրս բերել ծովից: Ինքնաթիռի անձնակազմի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Ողբերգությունը տեղի է ունեցել հազարավոր դոմինիկցիների ու կարիբյան երկրի հյուրերի առաջ, որոնք հավաքվել էին՝ հիանալու շոուով:
Ինքնաթիռի ու անձնակազմի որոնողական աշխատանքներին միացել են տեղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները:









































