«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն իր տեսակետն է հայտնել Իսպանիայի առաջնության վերաբերյալ: Ֆուտբոլիստի կարծիքով՝ ընթացիկ մրցաշրջանում Պրիմերան ավելի մրցունակ է դարձել:
«Բոլորս գիտենք, թե որքան հզոր են մեր մրցակիցները՝ «Ռեալ»-ը, «Ատլետիկո»-ն, «Վալենսիա»-ն, «Սևիլիա»-ն: Սակայն պետք է վստահ գործել: Ընթացիկ մրցաշրջանում Պրիմերան ավելի մրցունակ է: Հավասար պայքար է ընթանում: Ոչ ոք չի կարող գուշակել արդյունքը»,- Պրիմերայի պաշտոնկան կայքը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի 7 տուրերից հետո 16 միավորով առաջատար է «Վիլյառեալ»-ը: «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ն իրենց ակտիվում 15-ական միավոր են գրանցել:









































