Monday, 29 06 2026
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները

«Յա պրաստոյ դերեվյաննի պարեն…». Մալիշկացի Արա Աբրահամյանի հաջողության գաղտնիքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ամիսներ շարունակ շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել և մասնակցել 2017 թվականի Աժ ընտրություններին, երեկ պաշտոնապես հաստատվեցին։ Իհարկե, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ դրսում ապրող մեծահարուստ հայերը Հայաստան են եկել և փորձել են քաղաքականությամբ զբաղվել, սակայն, որպես կանոն, այդ փորձերը ձախողվել են։ Ուստի հարց է ծագում՝ իսկ ինչի վրա է Աբրահամյանը հույսը դրել, հավանաբար նա կարծում է, որ նախորդները ձախողվել են, քանի որ ընդդիմադիր են եղել, իսկ իրեն ամենավառ երևակայությամբ անգամ չեն կարող ընդդիմադիր համարել: Նա մարդ է, որը երկու նախագահ ունի՝ առաջինն, իհարկե, Վլադիմիր Պուտինն է, և միայն երկրորդը՝ Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը նույնիսկ երկու ազգություն ունի՝ անձնագրով ռուս է, իսկ արտաքինով հայ։ Մի խոսքով մարդը ամեն ինչից լիքը ունի, այժմ որոշել է կուսակցության ստեղծել։ Դե, տուն է, թող լինի սկզբունքով։

Սեփական օլիգարխների քաղաքական նկրտումները քիչ էին Հայաստանին, այժմ էլ արտերկրի հայ-օլիգարխներն են փորձում այստեղ ինքնահաստատվել՝ ընդ որում, ՀՀ մի շարք օրենքներ խախտելով։ Այնպես որ, կարճ ժամանակ հետո Աբրահամյանը կհասկանա, որ իր երկու նախագահներով հանդերձ Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի։

Հիշեցնենք՝ մամուլում բազմիցս է գրվել, թե ինչպես է հաջողվել Արա Աբրահամյանին Ռուսաստանում մեծ դիրքեր զբաղեցնել։ «Մալիշկացի խեղճուկրակ երիտասարդ Արան իր շատ հայրենակիցների նման գյուղի բարիքները տարել է Ռուսաստան՝ ծախելու, գործի բերումով մտել է ռուսական բարձրաստիճան մի չինովնիկի մոտ ու նրա բարեհաճությունը ստանալու համար՝ ուզել է ուղղակի ասել, որ օգնի իիեն, որ բազմանդամ ու կարիքավոր ընտանիքից է։ «Յա պրաստոյ դերեվյաննի պարեն…» բառերը լսելով՝ ռուս չինովնիկը ծիծաղից թուլացել է ու հավանել տղային։ Հետո գործերը հալած յուղի պես են գնացել»» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում