Միլեն Ֆարմերը և Սթինգը ներկայացրել են «Stolen Car» երգի նոր հոլովակը, հայտնում է rbc.ua-ը: Դա Սթինգի 2003 թվականին թողարկված «Sacred Love» ալբոմի համանուն կոմպոզիցիայի դուետային տարբերակն է:
Հոլովակը նկարահանվել է Փարիզում, ռեժիսորն է Բրունո Ավեյանը, ում «պորտֆոլիո»-յում տեղ են գրավել Louis Vuitton, Bailey’s, Perrier, Paco Rabanne, Lacoste, Guerlain շքեղ բրենդների գովազդային հոլովակները:
Ինչ վերաբերվում է Սթինգին, ապա իր 63 տարիների ընթացքում նա մնացել է նույնքան անդիմադրելի և հանելուկային, ինչպես նախկինում:











































