Նախօրյակին «Ռոսնեֆթ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, որը հանդիսանում է աշխարհում խոշորագույն նավթ արդյունահանողը, սկսել է մատակարարումներ իրականացնել Լեհաստանում, Գդանսկի նավահանգսի միջոցով, հայտնում է interteam.com.ua-ը:
Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի մուտքը եվրոպական նավթի շուկա համարում է մարտակոչ, չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Նավթի շուկաները համարվում են գլոբալ: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի վաճառելու որտեղ կուզի: Դա մրցակցություն է: Սակայն, ծավալվում է սուր մրցակցություն: Մենք տեսնում ենք, որ Սաուդյան Արաբիան իրականացնում է իր ռազմավարությունը` մասնակցելով նավթային շուկայի մրցակցությանը: Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է Նովակը:
Հաղորդվել է նաև, որ Սաուդյան Արաբիայի նավթը Եվրամիությունում է հայտնվել Մոսկվայի և Վաշինգտոնի անհամաձայնությունների աճի ֆոնի վրա` կապված Սիրիայի դեպքերի հետ, որտեղ Ռուսաստանը օդից հարձակվում է ապստամբների վրա:
Նովակը հայտնոլ է, որ Ռուսաստանը հոկտեմբերի 21-ին Վիեննայում կմասնակցի ՕՊԵԿ-ի և մյուս հումք մատակարարող երկրների հանդիպմանը:
Տարեկան արտահանվող ռուսական նավթի մոտ 40 տոկոսը` 100 միլիոն տոննա, գնում է Եվրոպայի հյուսիս:
Փորձագետները նաև նշել են, որ ռուսական նավթը արդեն սկսել է կորցնել իր դիրքերը եվրոպական շուկայում` Մերձավոր Արևելքից ավելի էժան նավթի հոսքի պատճառով: Իսկ Սաուդյան Արաբիայի ի հայտ գալը սպառնում է մրցակցության սրման և գների հետագա անկման:









































