Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

«Մինչև վերջ պայքարելու եմ». ՊԵԿ-ն ուժգնացրել է հարկային տեռորը «Մհեր-Լիլուս»-ի նկատմամբ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Մհեր-Լիլուս» ընկերությունում կրկին հերթական ստուգումներն են. ՊԵԿ հարկային ոստիկանության հետաքննության վարչության աշխատակիցներն այս անգամ ստուգում են ընկերության հարկային հաշիվները: «Մհեր-Լիլուս»-ի տնօրեն Դավիթ Սահակյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ վերջին անգամ ՊԵԿ-ն ընկերության հարկային հաշիվները ստուգել էր 4 տարի առաջ, դրանից հետո ընկերությունը ռիսկային չի համարվել, և ստուգումներ չեն իրականացվել:

Այս ստուգումների համար հիմք է հանդիսացել ՊԵԿ-ի հետաքննության վարչության առաջին բաժնի հետաքննիչ Վահե Զաքարյանի հանձնարարականը: Օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարվա հարկային հաշիվները ստուգելու համար ՊԵԿ-ը տնտեսվարողի մոտ կարող է գտնվել 15 օր: Այսինքն, 4 տարվա հաշիվների ստուգման համար ՊԵԿ ներկայացուցիչներն ընկերությունում կարող են մնալ մոտ 2 ամիս:

Հիշեցնենք, որ «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ն հարկային մարմինների թիրախում հայտնվել է 2009-ից: Այն ժամանակ ստուգումներ էին իրականացնելով ընկերությունում՝ ոչ մի թերացում չէին գտել, ու դրանից հետո «անհավատ» տեսուչները դատական հետապնդում էին սկսել ընկերության դեմ. 2010 թ. ՊԵԿ-ի հարկային ոստիկանության 4-րդ բաժինը դատական ատյաններին էր դիմել՝ անհիմն ակտ ներկայացնելով, որի արդյունքում պարտվել էր: Սակայն դրանից հետո հարկային մարմինը չէր հանգստացել, և կրկին ընկերության դեմ դատական գործ էին հարուցել. 2011թ. Իրանից հեղուկ սոդիումի հիպոքլորիդ տեղափոխող մեքենան վթարի էր ենթարկվել Դիլիջանի տարածքում, բայց պահանջում էին մաքսազերծել վթարի հետևանքով ցնդած ապրանքը, որն այդպես էլ նշանակված վայր` Վանաձորի մաքսատուն, հետո էլ՝ ընկերության արտադրամաս չէր հասել: Դեպքի մասին Դ. Սահակյանը տեղեկացրել էր ոստիկանությանը, հարկային մարմիններին, որոնք կազմել էին համապատասխան արձանագրություններ և փաստել, որ մինչև մաքսատուն ապրանքից ոչինչ չի հասել: Սակայն ՊԵԿ-ից պահանջել էին վճարել ցնդած ապրանքի ԱԱՀ-ն և կրկին դատի էին տվել «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ին:

Այդ դատական պրոցեսների ընթացքում կալանքի տակ դրվեցին ընկերության բանկային հաշիվները, ընկերության զարգացումը տուժեց, քանի որ ոչ մի բանկ վարկ չէր տրամադրում՝ հիմնավորելով, թե հարկային մարմիններին պարտք ունեն: Մաքսատունն էլ իրանական վթարված մեքենան անհիմն կերպով 1 ամիս պահեց, որի հետևանքով ընկերությունը կորցրեց իր իրանցի գործընկերոջը:

2012 թ. հոկտեմբերի 14-ին ՊԵԿ-ի նախագահի հանձնարարագրով (թիվ 1211405), հերթական հարձակում-ուսումնասիրությունն էր կատարվել, որի ընթացքում ևս ոչ մի խախտում չէր հայտնաբերվել: Սակայն Դ. Սահակյանին հրավիրել էին օպերատիվ հետախուզության վարչության 27-րդ բաժին, և հայտնել, որ չնայած խախտումներ չկային, բայց իրենք ներքին հրահանգ ունեն, որ տեղական արտադրանքը, որում առկա էին նաև դրսից ներկրված հումքի տարրեր, ընկերությունն իրավունք չունի վաճառել ՀԴՄ կտրոններով: «Մհեր-Լիլուս»-ն իր արտադրանքը վաճառում է և՛ ՀԴՄ-ով, և՛ հարկային հաշվով: Գործն ուղարկվել էր ՊԵԿ-ի հետաքննության վարչության առաջին բաժին, որտեղից հրահանգել էին ներկայանալ Երևան: Դ. Սահակյանը ծանուցագիր էր պահանջել, որի փոխարեն ՊԵԿ-ի աշխատակիցը սպառնացել էր. «Դե դու հիմի կտեսնես…»: Մի քանի օրից Դ. Սահակյանին հրավիրել էին ոստիկանություն և հայտնել, որ ՊԵԿ-ից գրություն ունեն, և իրեն պետք է տանեն ՊԵԿ կա՛մ իր կամքով, կա՛մ էլ «կանդալներով»:

Դրանից հետո քննիչները մտել են ընկերության առևտրի կետեր, հարցաքննել աշխատակիցներին, բացատրություններ վերցրել, աշխատանքային տետրերը բռնագրավել՝ առանց նման դեպքերում օրենքով սահմանված արձանագրություններ տալու, և մինչ օրս չեն վերադարձրել:

«Էդ մարդկանց պետք չի, որ մարդն ազնիվ աշխատի, պետք է թալանի, որ իրենց էլ տա, ու իշխանություն ունենան նրա վրա: Հիմա Զաքարյանը ստուգում է պահանջում, երբ 1 ամիս առաջ բոլոր առևտրի կետերից փաստաթղթերը տարել է ու չի վերադարձրել: Բա ստուգողը ինչպե՞ս է ստուգելու»,- ասաց Դ. Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ «Մհեր-Լիլուս»-ի հետ երբևէ առնչություն ունեցած տնտեսվարողներից շատերին կանչել են ՊԵԿ քննչական բաժին ու ահաբեկել, պահանջել են նրանց ընկերությունների փաստաթղթերը, զգուշացրել, որ «Մհեր-Լիլուս»-ը հայտնվել է ՊԵԿ-ի «սև ցուցակում», և քանի որ նրանք համագործակցել են, ապա իրենք էլ են համարվում ռիսկային: «Ես ընդամենը հետաքննիչ եմ, եթե ուզում եք, գնացեք վարչության պետի մոտ, ձեր հարցերը լուծեք»,- տնտեսվարողներին ուղղված Զաքարյանի խոսքերը մեզ փոխանցեց Դ. Սահակյանը:

Անկախ ՊԵԿ-ի հետագա «համառությունից»՝ «Մհեր-Լիլուս»-ի ղեկավարը մտադիր չէ նահանջել. «Ընկերությունը չեմ փակելու։ Չնայած երեխաներս արտասահմանում են ու կանչում են իրենց մոտ, բայց եթե փակեմ, կնշանակի պարտվել եմ, կնշանակի մեղավորը ես էի ու մեղքս ընդունել եմ: Մինչև վերջ պայքարելու եմ: Եթե իրենք անպատիժ մնան, էս անօրինականությունները հավերժ կշարունակվեն»,- ասաց Դ. Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում