Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բանակցություններ է վարել Անդրեյ Յարմոլենկոյի գործակալ Միխայիլ Գուլորդավայի հետ, և շուտով, ամենայն հավանականությամբ, «ազնվականներ»-ը պաշտոնական առաջարկով դիմեն Կիևի «Դինամո»-ին:
Ըստ Sport.es–ի՝ պորտուգալացի մասնագետը ներկա էր գտնվել Ուկրաինա-Իսպանիա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Մոուրինյոն հետևում է իսպանացի կիսապաշտպան Իսկոյի գործողություններին:







































