Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարներ Ալեքսեյ Մեշկովն ու Ալի Քեմալ Այդինը քննարկել են երկկողմ տնտեսական նախագծերի իրագործման հարցն ու ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի համակարգումը։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։ Դրանում նշված է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները, մանրակրկիտ դիտարկվել են երկկողմ փոխգործակցության կոնկրետ ուղղությունները՝ ներառյալ տնտեսական խոշոր նախագծերի իրագործման հարցը։
Հատուկ շեշտադրում է կատարվել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը համակարգելու անհրաժեշտության վրա։ Հանդիպման արդյունքներով կողմերը հետաքրքրություն են ցուցաբերել շարունակելու ակտիվ երկխոսությունը բոլոր ոլորտներում։











































