ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, ով պատասխանատու է մարտական գործողությունների անցկացման համար, ոչնչացվել է Իրաքում։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ մարտական գործողությունների հրամանատար Աբու Սալման Ալ-Ասկարին, ոչնչացվել է իրաքյան Սալահ-էդ-Դին նահանգում։
Հստակեցվում է, որ Ալ-Ասկարին ոչնչացվել է երկրի խոշորագույն նավթավերամշակող գործարանի համար մարտերի ընթացքում։ Այն գտնվում է Բայջի քաղաքում։










































