Facebook-ի օգտատերերը Մեծ Բրիտանիայում կկարողանան օգտվել վճարովի ծառայություններից՝ ստանալով երաշխիք, որ իրենց հաղորդագրությունը հասել է անծանոթ օգտատերերին: Ծառայությունը կարժենա 71 պենս: Այս մասին հաղորդում է Indenpendent թերթը:
«Սոցցանցում վճարովի հաղորդագրությունները՝ ուղղված ոչ ընկերներին, մշակվել է սպամը կանխարգելելու համար: Մենք չենք մոռանում նաև, որ դուք կարող եք ցանկանալ սոցցանցի միջոցով շփվել ձեր շրջապատի այլ մարդկանց հետ: Մենք դիտարկում ենք վճարման չափը Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, որպեսզի որոշենք օպտիմալ գինը»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը:
Միաժամանակ կպահպանվեն «Այլ» թղթապանակում հայտնված անվճար հաղորդագրությունները: Այնտեղ պահպանվում են ոչ շտապ նամակները և սպամը:







































