Thursday, 02 07 2026
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերն է: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010 թվականին՝ անցած վեց տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 54 միլիոն դրամ: Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 29 երկիր. Հայաստան, Արցախ, Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Չինաստան, Եգիպտոս, Վրաստան, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Հորդանան, Մալայզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Ուրուգվայ, ԱՄՆ և Վիետնամ:

Օլիմպիադան զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթությանն աջակցելու հարցում և նպաստում է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը: Զուգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչև 30 տարեկան բազմաթիվ տաղանդավոր ինժեներների և խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների մակարդակը գնահատելն է: Դա բխում է տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու հրամայականից:

«Ցանկանում եմ ողջունել մեր հյուրերին՝ տաղանդավոր այս երիտասարդներին, ովքեր ժամանել են տարբեր երկրներից՝ հանուն առողջ մրցակցության: Միկրոէլեկտրոնիկան գիտության այն ուղղություններից է, որը տաղանդավոր կադրերին թույլ կտա իրենց ներուժով նպաստել երկրի արդյունաբերության զարգացմանը: Միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտում ընկերության երկարաժամկետ ներդրումը պայմանավորված է նրանով, որ միկրոէլեկտրոնիկայի, ՏՀՏ և հեռահաղորդակցության ոլորտներն ունեն կայուն տնտեսական զարգացման և առաջընթացի գերակա ուղղություններ դառնալու ներուժ, ինչպես եղել է մի շարք երկրներում: Մենք իսկապես հպարտ ենք մասնակցելու մի նախաձեռնության, որն ունի երկրի հզորացմանը նպաստելու հսկայական ներուժ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառման ընթացքում: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր մրցանակ:

^AD7FF396339D83ED734092F959BFBC6208CEB249B76C7FAF3E^pimgpsh_fullsize_distr

^8F41146D24F09DB9BB1DD468B708B57CCBCA1E3E5F3BBC9DC0^pimgpsh_fullsize_distr

^2B9652E9297461B7345FAA1E6483CF65E71E2DBCA3DF42A83B^pimgpsh_fullsize_distr

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում