Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ԼՂՀ վարչապետը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտում կառավարության կատարած աշխատանքները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին , շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ԱՀ կառավարության հրավերն ընդունելու և Արցախում նիստ գումարելու համար:

Կարևորելով համաժողովի նշանակությունն իբրև տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ` վարչապետն անդրադարձել է բնագավառում կառավարության կատարած աշխատանքներին և ներկայացրել իր պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ: Արայիկ Հարությունյանը միջոցառման ընթացքում նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցել համաժողովում ներկայացված ձեռնարկությունների հետ:

Տեխնոլոգիական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարներ և ԱՀ պետական պաշտոնյաներ հանդես են եկել զեկուցումներով: Բանախոսները, խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների և սկսնակ ընկերությունների հաջողությունների մասին, իրենց ելույթներում ընդգծել են նորարար տեխնոլոգիաների կարևոր դերը տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում և սահմանների անվտանգության ապահովման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումներին, տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը և սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցեր:

Համաժողովին մասնակցել են ՀՀ և ԱՀ տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԱՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և ուսանողներ Արցախից:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի ելույթում, մասնավորապես, ասել է.

«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և հյուրեր, սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովի կազմակերպիչներին մեր հրավերն ընդունելու և 8-րդ՝ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովի հատուկ նիստն Արցախում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն կհանդիսանա լավագույն հարթակ գործարար շփումների համար և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաև՝ քննարկելու, որոնելու և ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղիները:

Մենք կարևորում ենք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը որպես տնտեսության առաջընթացի ու բնակչության կենսապայմանների բարելավման հիմնական գործոն: Դրանք այսօր պահանջված են ամենուր՝ գիտության, կենցաղի, պետական կառավարման, գործարարության, երկրի անվտանգության ապահովման մեջ, որպեսզի իրենց յուրահատուկ մեթոդներով նպաստեն տարաբնույթ խնդիրների արդյունավետ լուծմանը:

Տարբեր առիթներով նշել ենք Արցախի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտության մասին` պայմանավորելով այն զարգացման այնպիսի ձևի ընտրությամբ, որում համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, մասնավորապես, ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը և բնական գիտությունների հանդեպ նրա հակվածությունը, ինչպես նաև տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքը, Արցախի յուրահատուկ իրավիճակը և մեր շուրջը տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները՝ կուզենայի ընդգծել հայրենական տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման չափազանց կարևոր նշանակությունը մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Այդ տեսակետից բացարձակ առավելության ձեռք բերումը մեր արդիական խնդիրներից մեկն է հանդիսանում:

Հարգելի՛ ներկաներ, Արցախի իշխանությունները, որդեգրելով տեխնոլոգիական զարգացմանը նպաստող ռազմավարություն, աստիճանական քայլեր են ձեռնարկում ոլորտում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումների ներգրավման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, նոր ձեռնարկությունների ստեղծման համար բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ:

Այս տեսակետից հատկանշական է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնադրումը: Այն պետք է յուրօրինակ բարենպաստ միջավայր ապահովի արդեն իսկ կայացած ու նոր ձևավորվող կազմակերպությունների շփման, գործակցային կապերի ստեղծման և պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մեխանիզմների կիրառման համար: Հիմնադրամը կոչված է նպաստելու նաև ոլորտի կայացման համար ամենաէական խնդրի՝ կադրային հարցի լուծմանը՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պահանջված կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերի իրականա ցման համար լավագույն պայմանների տրամադրման միջոցով:

Տարիներ շարունակ մեր հանրապետության թե՛ դպրոցներում, և թե՛ բուհերում իրականացվել են և այժմ էլ իրականացվում են համապատասխան կրթական ծրագրեր: Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը ներկայումս թողարկում է կառավարման տեղեկատվական համակարգեր, ֆիզիկա, մաթեմատիկա և համակարգչային գիտելիքներ, կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, հեռահաղորդակցություն մասնագիտությունների գծով շրջանավարտներ: Այս ուսումնական տարում նշված մասնագիտություններով բակալավրիատի կուրսը կավարտի 218 շրջանավարտ: Վերջին հինգ տարիների ընթացքում բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների գծով որակավորված երիտասարդների թիվը գերազանցում է 700-ը: Մենք համոզված ենք, որ սա այն ներուժն է, որը ճիշտ մոտեցումների պարագայում ունակ է ապահովելու մրցակցային առավելություն:

Տեղին է մատնանշել կադրերի վերապատրաստման՝ «Սինոփսիս Արմենիա» և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների համատեղ ծրագիրն Արցախի մայր բուհում, ինչպես նաև «Ինստիգեյթ Սիսթեմս» և «Սիներջի Սիսթեմս» արցախյան ընկերությունների հիմնադրման օրինակները: Բոլորովին վերջերս Ստեփանակերտում բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր առաքելությամբ ևս կնպաստի ոլորտի կադրային ներուժի զարգացմանը: Ցանկալի է, որ նման նախաձեռնությունները շատանան, քանզի դրանից է մեծապես կախված ոլորտի հետագա առաջընթացը:

Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, նոր ընկերությունների ստեղծման համար Արցախը գրավիչ է նաև իր՝ հետևողականորեն բարելավվող գործարար և ներդրումային միջավայրով: Մասնավորապես, այստեղ գործում են ձեռնարկությունների հիմնադրման, հաշվետվությունների ներկայացման պարզ համակարգեր, նվազագույնի են հասցված տեսչական հսկողությունը և պետական անհարկի միջամտությունները, առկա է մեղմ հարկային դաշտ: Նախատեսում ենք ապահովել նաև հարկային արտոնյալ պայմաններ ոլորտի ընկերությունների համար: Այս ամենը լուրջ նախադրյալներ են արդյունավետ ներդրումների իրականացման համար:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական առաջընթացի տեմպերն ու ոլորտի ունեցած ներդրումը տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև կարևորելով երկու հայկական պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները՝ կառավարությունն այսուհետ ևս աջակցելու է Արցախում տեխնոլոգիական զարգացման համապատասխան տեմպերի ապահովմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև աննախադեպ և ոչ ստանդարտ մոտեցումներ:

Նախատեսում ենք ոլորտի սկսնակ ձեռնարկություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումն իրականացնել գործուն մեխանիզմների կիրարկմամբ՝ այդ գործում ակնկալելով ձեր համագործակցությունը և օժանդակությունը, ինչը չափազանց կարևոր է մեզ համար: Համոզված ենք, որ դա լուրջ խթան կհանդիսանա Արցախում նոր և բարձրարժեք աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական ներգաղթի ծավալների ավելացման ու արտագաղթի կանխարգելման համար և շոշափելի արդյունքներ կապահովի ռազմավարական կարևորություն ներկայացնող այս ոլորտի կայացման գործում:

Ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ կրկին շեշտադրել տեխնոլոգիական զարգացման ռազմավարական նշանակությունն Արցախի տնտեսական զարգացման ապահովման և անվտանգության ամրապնդման գործում և նշել, որ մենք բաց ենք համագործակցության համար, պատրաստ ենք քննարկել ցանկացած համարձակ ու կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր՝ կյանքի կոչելով փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ:

Հուսով ենք, որ այս համաժողովը կլինի արգասաբեր և կնպաստի Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ արձանագրելով ևս մեկ առաջընթաց քայլ այդ ուղղությամբ:

Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում