Դուբայում կառուցվում է երկնաքեր՝ տանիքին լողափով և արևադարձային անտառով։ Նախագծի հեղինակն է Kieferle & Partner ճարտարապետական ընկերությունը։
The Rosemont Hotel & Residences երկնաքերի տանիքին կստեղծվի արհեստական լողափնյա գոտի և արևադարձային ջունգլի՝ հայտնում է Emirates 247-ը։
Նոր հյուրանոցային համալիրը տեղակայված է 1.3 հա տարածքում։ Այն կներառի 450 համար, ինչպես նաև 280 բնակարան։
Ըստ նախագծի՝ համալիրը կներկայացվի երկու 47 հարկանի աշտարակներով։ Դեռևս հայտնի չէ, թե այն երբ կհանձնվի շահագործման։


















































