Ռուբի Դիքենսոնը 3 տարեկան է, և արդեն նրա ձեռքում է դաջվածքի սարքը: Ռուբին ծնունդով Ուելսից է, մեծացել է դաջվածքներով հայտնի միջավայրում՝ գրում է mirfactov.com-ը:
Ռուբիի հայրը, ում մարմնի 70 տոկոսը ծածկված է դաջվածքներով, դաջվածքի վարպետ է ու չի թաքցնում իր ցանկությունը՝ նա կցանկանար, որ աղջիկը շարունակեր իր գործը:
Ներկայում երեխան հատուկ իր համար պատվիրած դաջվածքի սարքի միջոցով իր առաջին քայլերն է կատարում:
Երեխան հոր՝ դաջվածքներից զերծ մարմնի մասերին նկարում է այն, ինչ ցանկանում է:
Հայրը վստահ է, որ դստերը փայլուն ապագա է սպասվում:











































