Հայ երգիչ Թաթա Սիմոնյանը և ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ապրիլի 7-ին հանրության դատին կներկայացնեն «Մեր սիրո տոնը» երգը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշել է, որ տեսահոլովակը արտիստների կողմից իրենց երկրպագուներին նվեր է մայրության և գեղեցկության տոնի` ապրիլի 7-ի կապակցությամբ:
«Երգի գաղափարը առաջացել է համատեղ միջոցառման մասնակցությունից հետո: Հետագայում մենք առաջարկեցինք նկարահանել նաև երգի տեսահոլովակը»,- ասաց Նազարյանը: Նրա խոսքով` երգի տեսահոլավակի պրեմիերան YouTube-ում նախանշված է ապրիլի 7-ին: «Մեր սիրո տոնը» երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում 2013 թվականի սկզբին:











































