Մոսկվայի հյուսիս-արևելքում սպանվել է 19-ամյա Աննա Սարգսյանը։ Նրան սպանել է ադրբեջանցի Էմիլ Զուլֆուղարովը, որը երկու տարի սիրահարված է եղել աղջկան, սակայն նրան գրավելու փորձերից հետո որոշել է ուժով գայթակղել նրան, հետապնդել է աղջկան: Այս մասին հայտնում է НТВ-ն։
Աննայի հայրը բազմիցս դիմել է ոստիկանություն՝ խնդրելով ապահովել իր աղջկա անվտանգությունը կպչուն երկրպագուից, սակայն ոստիկանները չեն արձագանքել աղջկա հարազատների բազմաթիվ խնդրանքներին:
Դատարանը վճռել է կալանավորել Զուլֆուղարովին, որը դանակի մի քանի հարվածով սպանել է իրեն մերժող աղջկան:
Երիտասարդը կալանավորված է 2 ամսով:
Զուլֆուղարովը հետևել է աղջկան, նրան որովայնի հատվածում դանակի 7 հարված է հասցրել, հետո հեռացել է: Աղջիկը արնաշաղախ ընկած է եղել ասֆալտին և մինչև շտապօգնության ժամանումը մահացել է:
Աղջկա հարազատները մշտապես ուղեկցել են նրան, սակայն մետրոյի մոտ հայր ու դուստր ինչ-որ պատճառով բաժանվել են, ինչից էլ օգտվել է մարդասպանը: Սպանության պահն արձանագրել են փողոցի հսկող տեսախցիկները:
Տղան դեպքի վայրից հեռացել է, սակայն փախուստի չի էլ փորձել դիմել. ոստիկանները նրան գտել են տանն ու ձերբակալել են:











































