Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորում է իր երրորդ ատոմակայանը կառուցել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Թրակիայի Իղնեադա շրջանում։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալի Ռիզա Ալաբոյունը:
«Պլանավորված է երրորդ ատոմակայանը կառուցել Քըրքլարելի նահանգի Իղնեադա շրջանում։ Ընկերությունների հետ բանակցությունները շարունակվում են։ Առաջինը, որ հետաքրքրություն է ցուցաբերել նախագծի նկատմամբ, եղել են չինացիներն ու ամերիկյան Westinghouse ընկերությունը։ Ճապոնացիները նույնպես հետաքրքրվում են»,- տեղեկացրել է նա։








































