CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա քաղաքում հարձակում է իրականացվել քաղաքի մուտքի վրա արված հայերենով գրության վրա, որն այդտեղ հայտնվել էր մեկ ամիս առաջ։ Հարձակման հետևանքով ոչնչացվել է Թուզլուջայի քաղաքապետարանին ամրացված հայերեն գրության մի մասը։
Թուզլուջայի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքի ելումուտին չորս լեզուներով, այդ թվում նաև հայերենով գրված է եղել «Բարի գալուստ» և «Ցտեսություն»։ Դա հարուցել է Իգդիրի ադրբեջանական կազմակերպությունների խոր դժգոհությունը։









































