Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Արա Աբրահամյանը խառնում է ներքաղաքական պատկերը

Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանը այսօր Երևանում հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Նա ասել է, որ մասնակցության երկու տարբերակ է հնարավոր՝ կա՛մ նոր կուսակցություն ստեղծել, կա՛մ համագործակցել արդեն առկա որևէ կուսակցության հետ: Արա Աբրահամյանը հայտարարել է, որ այդ հարցերի վերջնական պատասխանը կլինի երևի թե 2016-ի գարնանը:

Փաստորեն, Ռուսաստանի հայերի միության նախագահը հայտարարում է քաղաքական մրցույթ, այսպես ասած, իր խորհրդարանական հավակնությունները սպասարկելու համար: Առաջիկայում կասկած չկա, որ նա կողողվի իրեն ուղղված հայտերով ու առաջարկներով, որտեղ տարաբնույթ գործիչներ նրան կառաջարկեն իրենց քաղաքական, այսպես ասած, համազգեստները: Այսինքն՝ Արա Աբրահամյանը ըստ էության հավակնում է լինել հայաստանյան քաղաքական դաշտի նոր Գագիկ Ծառուկյանը, որի ըստ էության առանցքային հատկանիշը կամ խարիզման նրա ֆինանսական կարողություններն էին: Արա Աբրահամյանի կարողություններն ավելին են թե ոչ՝ պարզ չէ, սակայն որ դրանք ահռելի են, կասկածից վեր է: Եվ ուրեմն, կասկածից վեր է, որ հայաստանյան քաղաքական դաշտում ներդրվում է նոր բիզնես-պրոյեկտ, սակայն արդեն ոչ թե հայաստանյան կամ այսպես ասած հայաստանածին շրջանակից, այլ Ռուսաստանից: Եվ ըստ այդմ էլ հարց է առաջ գալիս, թե նման ներդրման հարցում ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի իշխանությունները:

Քիչ հավանական է, որ Արա Աբրահամյանը հայաստանյան քաղաքական կյանքին իր նմանօրինակ մասնակցության մասին հայտարարեր առանց առնվազն դրա վերաբերյալ ՌԴ իշխանությունների հնարավոր վերաբերմունքի մասին տեղեկանալու կամ պատկերացում ունենալու: Խնդիրն այն է, թե Արա Աբրահամյանը քաղաքական գործուղմա՞ն է գալիս Հայաստան, թե՞ պարզապես ՌԴ իշխանություններից նրան չեն խանգարում Հայաստանում քաղաքական հավակնություններով հանդես գալուն:

Հայաստանյան մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Աբրահամյանը իր հավակնությունները կփորձի իրացնել ՕԵԿ-ի կամ նախկին ՕԵԿ-ի, ներկայումս «Հայկական վերածնունդ» անունով կազմակերպության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ կամ նրա դեմքով: Խնդիրն այն է, որ Աբրահամյանի համար նմանօրինակ տարբերակը առնվազն պահեստային տարբերակ է, քանի որ նա չունի վերջին տարիներին հայաստանյան մշտական բնակություն, և ինքն անձամբ կարող է խնդիրներ ունենալ խորհրդարանական ընտրություններին մասնակցության իրավունքի հետ կապված: Աբրահամյանը հայտարարում է, որ մոտ 25 իրավաբաններ ուսումնասիրում են այդ հարցը: Եթե անգամ 250 հազար իրավաբաններ ուսումնասիրեն, ամեն ինչ սևով սպիտակի վրա շատ պարզ է, որ Արա Աբրահամյանը մշտապես բնակվում է Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում, իսկ Հայաստանում մշտական բնակությունը խորհրդարանական ընտրությունների մասնակցելու սահմանադրական պայման է: Եվ ուրեմն Արա Աբրահամյանը հայաստանյան քաղաքական դաշտ է մտնում հակասահմանադրական ճանապարհով: Եվ սա ամեն ինչ ասող մուտք է ու ցույց է տալիս, թե ինչ խնդիրներ լուծելու համար է Աբրահամյանը մտնում այդ դաշտ: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ խնդիրները պետության և հասարակության շահերի հետ կապ չունեն, քանի որ հակասահմանադրական մուտքով սահմանադրական շահեր սպասարկելը, մեղմ ասած, չի կարող լինել հանրօգուտ փիլիսոփայության կամ հանրօգուտ «ֆիլոսության» արգասիք: Մնացյալն արդեն տեղավորվում է ավանդական հայկական, այսպես ասած, քաղաքականության շրջանակում, որը հասարակական և պետական շահերի հետ ինչպես կապ չի ունեցել մինչև այսօր, այդպես էլ կապ չի ունենալու հետայսու: Մնում է սպասել՝ տեսնելու համար, թե ով է Արա Աբրահամյանին հռչակելու «ոչ պակաս հայկական Իվանիշվիլի», և ով է վերջում հայտարարելու, որ ինքն էր արգելել նրան կոչել «Ֆիլոս Սոկրատ»:

Իհարկե, Արա Աբրահամյանը հայտարարել է, որ խոսել է Սերժ Սարգսյանի հետ, և նա ասել է, թե եթե Աբրահամյանը ունի նման մտադրություն, ապա ինչո՞ւ ոչ: Ինչ վերաբերում է քաղաքականությունից դուրս հրավիրելու հայաստանյան պրակտիկային, ապա Աբբրահամյանը հայտարարել է, որ իրեն և իր ամբիցիաները լավ չեն ճանաչում, տեղյակ չեն: Այսինքն՝ Աբրահամյանը ըստ էության սպառնացել է, որ ինքը Գագիկ Ծառուկյան չէ: Մնում է իհարկե հասկանալ՝ ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ: Ի վերջո, մյուս կողմից, նա հայտարարել է, որ չի ուզում նախագահ կամ վարչապետ դառնալ, այսինքն՝ գուցե խոսելով իր ամբիցիաներից անտեղյակության մասին՝ Աբրահամյանը արձանագրում է, որ չունի այնպիսի ամբիցիաներ, որի համար իրեն դուրս կհանեն քաղաքականությունից:

Այնուհանդերձ, ակնհայտ է, որ Ռուսաստանից Հայաստան ներդրվող քաղաքական նորահայտ գործիչը ըստ էության խառնում է ներհայաստանյան քաղաքական խաղաքարտերը և հավակնում է դառնալ հայաստանյան իշխանական համակարգի նոր բուֆերը, ըստ որում՝ երկակի բուֆերը՝ հասարակության և իշխանությունների, և միևնույն ժամանակ Հայաստանի ինքնիշխանության կենսական անհրաժեշտության և ռուսական կայսրության միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում