Հայտնի է, որ քայլելը օգտակար է սրտին և անոթներին: Սակայն համաձայն նախորդ հետազոտություների՝ այն չի օգնում նիհարել: Վերջերս Օհայոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ դա այդպես չէ: Քայլքի տեմպը փոխելով՝ կարելի է բավականին կալորիաներ այրել: Այս մասին հայտնում է Science World Report-ը:
Մասնագետները պարզել են, որ ովքեր փոխում են քայլքի տեմպը, 20%-ով ավելի շատ են կալորիա այրում, քան նրանք, ովքեր քայլում են նույն տեմպով: Ինչքան ավելի հաճախակի փոխեն արագությունը, այնքան ավելի շատ կալորիա կայրվի:
Գիտնականները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս ընտրել քայլելու անսովոր եղանակներ, օրինակ՝ ոտքերին ծանրություն կապել կամ մեջքին ծանր պայուսակ կրել: Բացի այդ, կարելի է կտրուկ կանգնել, ապա շարունակել ճանապարհը:










































