Երբ երեխան մոր արգանդում երաժշտություն է լսում, նա շարժում է լեզուն՝ բերանը բացել-փակելով՝ կարծես երգում է: MED Daily պորտալի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են գիտնականները:
Ներարգանդային զարգացման 16-րդ շաբաթում պտուղը սկսում է արձագանքել արտաքին գրգռիչներին, այսինքն՝ երաժշտությանը:
Մասնագետներն ուսումնասիրել են 14-39-շաբաթական ներարգանդային զարգացման շրջանում 106 երեխաների շարժումները: Մոր փորի վրա դրվել են փլեյերի ականջակալներ, որոնցում երաժշտություն է հնչել: Երեխաները լսել են նաև հատուկ սարքի միջոցով ինտրավագինալ հնչեցվող երաժշտությունը:
Արդյունքում՝ երեխաները զարգացման ամենավաղ փուլերում չեն արձագանքել ականջակալներով հնչեցվող երաժշտությանը: Բայց երբ բարձր և թուլացնող երաժշտություն է հնչեցվել ինտրավագինալ, 16-շաբաթական երեխաները սկսել են «երգել»:








































