Մուկովիսցիդոզով (ժառանգական հիվանդություն, որը բնորոշվում է արտաքին արտազատության գեղձերի վնասվածությամբ, շնչառական օրգանների գործառույթների խախտմամբ) տառապող կանայք դարձել են նոր ֆոտոնախագծի հերոսներ: Այդ մասին գրում է The Daily Mail-ը:
Նախագծի հեղինակն է 46-ամյա կանադացի լուսանկարիչ Յան Պետիգրյուն, որը ևս տառապում է մուկովիսցիդոզով: Նախագծին մասնակցել են վնասված թոքերով ու մարսողական համակարգով 77 կանայք: Թողարկվել է Salty Girls կոչվող գիրքը, որը ցույց է տալիս, որ կանայք գեղեցիկ են ցանկացած իրավիճակում:
Յանն ասել է, որ նկարահանումների սկզբից ի վեր 4 մասնակիցներ, որոնց լուսանկարները հրապարակվել են, վախճանվել են, իսկ 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:






















































