Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

Բարաք Օբամայի հայտարարությունը Հայկական հիշատակի օրվա առիթով

Մենք ակնածանքով հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքերը, որոնք հանգեցրին 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկին: 1915թ.-ին Օսմանյան Կայսրության վերջին շրջանում ջարդերին և տեղահանություններին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր:

Ես մշտապես հայտնել եմ իմ սեփական գնահատականը 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ, և պատմության մասին իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից: Վիճարկվող անցյալը ապակայունացնում է ներկան ու ստվեր նետում իրենց կյանքը կորցրած անձանց հիշատակին, մինչդեռ անցյալի հետ հաշվի նստելը խաղաղ և բարեկեցիկ ընդհանուր ապագայի կայուն հիմքեր է ապահովում: Պատմությունը մեզ ուսուցանում է, որ մեր պետություններն ավելի հզոր են ու մեր դատն ավելի արդար է, երբ մենք պատշաճ կերպով ճանաչում ենք կնճռոտ անցյալն ու աշխատում վերակառուցել փոխըմբռնման կամուրջները, որպեսզի վաղվա օրն ավելի լավը լինի: Միացյալ Նահանգներն այս դասը քաղել է իր իսկ պատմության մութ գլուխներից: Ես պաշտպանում եմ Հայաստանում ու Թուրքիայում անհատների կողմից ձեռնարկված խիզախ քայլերն ուղղված ընդհանուր անցյալի ճանաչման շուրջ երկխոսությանը: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը և հիշատակի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց մահկանացուն են կնքել, մենք նաև վերստին պարտավորություն ենք ստանձնում ապահովել, որ նման կործանարար դեպքեր այլևս երբեք չկրկնվեն: Սա մերօրյա նպատակ է, որին լծված են հազարավոր ամերիկահայեր:

Հայ ժողովուրդը ժառանգաբար աչքի է ընկել տոկունությամբ, դիմացկունությամբ և իրենց ոչնչացնել ձգտողների նկատմամբ տարած հաղթանակներով: Միացյալ Նահանգները խորապես շահել է այն նշանակալի ավանդից, որ մեր երկրում ունեցել են ամերիկահայերը, որոնց մեծ մասը Մեծ Եղեռն վերապրած մարդկանց ժառանգներն են: Հայկական ծագումով ամերիկացիներն իրենց հարուստ մշակույթով և ավանդույթներով հզորացրել են մեր հասարակությունն ու համայնքները: Հայ ժողովրդի ոգին` ի հեճուկս ողբերգական անցյալի, ներշնչանք է հանդիսանում բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են առավել խաղաղ ու արդար աշխարհի:

Մենք սրտով և աղոթքներով ամենուր հայ ժողովրդի կողքին ենք` հիշելով Մեծ Եղեռնի սահմռկեցուցիչ դեպքերը, հիշատակի տուրք մատուցելով բոլոր տուժածներին և մեր բարեկամությունն ու խորը հարգանքը վերահաստատելով Հայաստանի ժողովրդին:

Ապրիլ 23, 2011թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում