ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Թուրքիա, որտեղ կքննարկի թուրք-իսրայելական հարաբերություններին և սիրիական ճգնաժամին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է minval.az-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարում են, որ այն բանից հետո, երբ Վաշինգտոնին հաջողվեց նպաստել Իսրայելի հետ Թուրքիայի հաշտեցմանը, Քերին հանդես կգա երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման կոչով:
Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Ասիայի երկրներ կատարելիք 10-օրյա շրջագայության առաջին կանգառը Թուրքիան է:
Քերին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:








































