Լոնդոնի «Արսենալ»-ի սկաուտները հետևում են շոտլանդական «Սելթիկ»-ի իսրայելցի կիսապաշտպան Նիր Բիտոնի խաղին:
Evening Times-ի տեղեկությունների համաձայն՝ «զինագործներ»-ի համապատասխան աշխատակիցները հանգամանորեն վերլուծում են Շոտլանդիայի առաջնությունն ու ակումբը, որտեղ հանդես է գալիս 23-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Բիտոնը Իսրայելի «Աշդոդ»-ից «Սելթիկ» է տեղափոխվել 2013 թվականին: Շոտլանդացիները 700 հազար ֆունտ են վճարել նրա տրանսֆերի դիմաց: Հիանալի խաղի շնորհիվ Բիտոնը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում:






































