Starslife.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի Մադոննան բարդ հարաբերությունների մեջ է կաթոլիկ եկեղեցու հետ։ Դերասանուհին իր ելույթներով ու զգեստներով քանիցս սադրել է կրոնական հանրությանը՝ թեև ծնվել է հավատացյալների ընտանիքում։
Եվ այնուամենայնիվ, Մադոննան վստահ է, որ Հռոմի պապին դուր կգար այն ամենը, ինչը նա անում է բեմում։ Երգչուհին հավատում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր նախորդներից տարբերվում է ավելի ազատական հայացքներով։ Մադոննան վստահ է, որ եթե Պապն այցելի իր Rebel Heart Tour համերգին, կհիանա: «Իմ շոուն սիրո մասին է, իսկ Պապը սեր քարոզող մարդ է։ Մենք ընդհանուր շատ բաներ ունենք։ Կարծում եմ՝ նրան դուր կգա իմ շոուն»,- ասել է երգչուհին։










































