Friday, 03 05 2024
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան

Հայաստանի ակնկալիքները ԵՄ-ի հետ շարունակում են մնալ հայտարարված սկզբունքների ներքո

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում էր ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակն էր շարունակաբար զարգացնել և ամրապնդել կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում: Եվ ահա, Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում երեկ երեկոյան մանդատ տրամադրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար… Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

– Պարոն Զաքարյան, ի՞նչ նոր համաձայնագրի կամ ակնկալիքների մասին է խոսքը գնում:

– Սա շարունակությունն է Վիլնյուսում, ինչպես նաև Ռիգայում տեղի ունեցած ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում ընդունված համատեղ հայտարարության, թե և՛ Եվրամիությունը, և՛ Հայաստանն իրենց հանձնառությունների նկատմամբ ունեն պատասխանատու վերաբերմունք, որ շարունակելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող շրջանակներ փնտրել ավելի խորը և երկարատև համաձայնություններ ունենալու համար: Իսկ վերսկսվող բանակցությունները պետք է ստեղծեն երկխոսության հնարավորություն, որի արդյունքում պետք է ծնվի այն իրավական հիմքը, որով մենք ուրվագծելու ենք հետագա համագործակցությունը: Հայաստանի եվրոպական օրակարգը չի վնասվել, չի տուժել որևէ կերպ, Հայաստանի ակնկալիքները Եվրամիության հետ շարունակում են մնալ հայտարարված սկզբունքների ներքո:

Հետևաբար՝ մեր քաղաքականությունը, մեր մոտեցումները հատկապես վերջին երկու-երեք տարիներին թե՛ ԱլԳ տարածքում, և թե՛ Նոր հարևանության շրջանակներում տեղի ունեցած զարգացումները եկան ապացուցելու, որ, այո՛, Հայաստանի մոդելը, Հայաստանի և ԵՄ գործակցությունը կարող է լինել զուտ փոխադարձ շահերի վրա հիմնված ինքնուրույն, ինքնատիպ համագործակցություն:

– Եվրոպական քաղաքական կամ վերլուծական շրջանակներում կարծիք կա, թե ԱլԳ-ն Եվրոպայի համար այլևս չունի նախկին կարևորությունը: Որ Եվրոպան ունի Սիրիայի, Միջին Արևելքի հետ կապված խնդիր, տնտեսական ճգնաժամը հաղթահարված չէ, որին ավելացել է արևելքից եկող փախստականների մեծ հոսքը: Երբ ԵՄ-ն զբաղված է իր այս խնդիրներով, Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ ԱլԳ ծրագրից:

– Մի բան հստակ է, որ ԱլԳ-ն իր լավագույն օրերը չի ապրում և, իհարկե, այսօր շատ հարցերում չի կարող շատ հարցերի լուծումների համար մեխանիզմ հանդիսանալ: Միաժամանակ ԱլԳ-ն շարունակում է լինել երկխոսության հարթակ, շարունակում է երկխոսության հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին և շարունակում է լինել այն բուֆերային գոտին, որտեղ, այնուամենայնիվ, հնարավոր է քաղաքական ու բանակցային ճանապարհով, պետությունների առաջնահերթ շահերը հաշվի առնելով՝ կոնկրետ խնդիրների համար գտնել լուծումներ: Հայաստանի համար ԱլԳ-ն ԵՄ հետ հարաբերություններն ընդլայնելու լավագույն պատուհան և հնարավորություն է: Եվ ՀՀ-ն, որպես ԱլԳ հիմնադիր անդամ, հավատարիմ է արտաքին քաղաքական իր այն օրակարգային խնդիրներին, որոնք կապված են ԱլԳ հետ: Եվ ԱլԳ միջոցով հավատարիմ է Եվրոպական նոր հարևանության քաղաքականության և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը:

– Ադրբեջանը Եվրոնեսթում ոչ ադրբեջանամետ զեկույց հրապարակելու պատճառով հայտարարել է այդ կառույցից դուրս գալու մասին: Այս հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա:

– Վերջերս տեղի ունեցավ Եվրոնեսթի բյուրոյի նիստը, որտեղ այդ կառույցից Ադրբեջանի դուրս գալու որոշման նկատմամբ խիստ բացասական անդրադարձ եղավ: Ադրբեջանն այդ զեկույցը առիթ դարձրեց Եվրոպական խորհրդարանի հետ շանտաժի լեզվով խոսելու համար: Եվ ճանապարհներից մեկն էլ խորհրդարանական բազմակողմ ձևաչափից դուրս գալն էր: Նրանք կասեցնում են նաև ԵՄ հետ երկկողմ խորհրդարանական և այլ ձևաչափերով  համագործակցությունը: Հատկապես Եվրոնեսթում մեր դիրքորոշումները եղել են հստակ, մենք որևէ կերպ թույլ չենք տվել, որ Ադրբեջանը խորհրդարանական ձևաչափում շահարկի հակամարտության խնդիրները: Ադրբեջանը, թեկուզ իր բազմաթիվ ջանքերին և սպառած ռեսուրսներին, չի կարողացել հասնել որևէ՝ թեկուզ թույլ նշանակություն ունեցող փաստաթղթի կամ հայտարարության: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը դուրս է գալիս այդ կառույցից: Ադրբեջանը մեզ ընդամենը խանգարում էր և որևէ կերպ չէր կարողանում խոչընդոտել կամ կասեցնել ՀՀ պատվիրակության գործունեության արդյունքում մեր երկրի  ակնկալիքները: Այստեղ խնդիրն այլ է. եվրոպական կառույցներից Ադրբեջանի մեկուսանալու արդյունքում մենք առաջիկայում գործ կունենանք ավելի բիրտ և ավելի կոշտ պետության, հարևանի հետ: Տվյալ պարագայում չի բացառվում, որ այդ երկրի կողմից էլ ավելի անկանխատեսելի և անընդունելի քայլեր լինեն:

– Սահմանին հարձակումնե՞րը նկատի ունեք:

– Դա նույնպես, բայց ոչ միայն: Բնականաբար, այդ մեկուսացվածությունը և քաղաքական անկյուն քշվելու գործընթացը կարող է նաև Ադրբեջանին այլ ճանապարհներով տանել, որոնք կարող են տարածաշրջանում որոշակի փոփոխություններ բերել: Մենք պետք է դրան պատրաստվենք, և, կարծում եմ, պատրաստ ենք:

– Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

– Կարող են ամենատարբեր փոփոխություններ լինել: Այն վակուումը, որը ստեղծվում է Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև, կարող են լցվել այլ խնդիրներով, որոնց մենք պետք է պատրաստ լինենք: Եվ մեր քաղաքականությունը թույլ է տալիս, որ մենք ապագայում շարունակենք հավասարակշռված քաղաքականությունը և մեր երկիրը, մեր երկրի շահերը զերծ պահենք ամեն տեսակի սպառնալիքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում