Իսրայելում երկրի տարբեր շրջաններում 4 ահաբեկչության հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Երուսաղեմում ավտոբուսի գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, 17 հոգի լուրջ վնասվածքներ են ստացել:
Երուսաղեմի մեկ այլ շրջանում ահաբեկիչն ավտոբուսի կայարանում իր ավտոմեքենան ուղղել է մարդկանց վրա, հետո դուրս է եկել մեքենայից և դանակով հարձակվել նրանց վրա: Առնվազն 5 մարդ է տուժել:
Ռաանանա քաղաքում հարձակման հետևանքով 4 մարդ է տուժել, քաղաքի մեկ այլ շրջանում՝ 1 մարդ:
Ոստիկանությունը հետաքննում է ահաբեկչությունները:












































