Համահայկական երիտասարդական շարժման անդամները, ապրիլի 9-ին հայտարարում են ԴԱՍԱԴՈՒԼ: Կեղծված ընտրությունների արդյունքում «հաղթած» թեկնածուն չպետք է հռչակվի նախագահ:
Ապրիլի 9-ին ժամը 09:00-ին հավաքվում ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որից հետո կշրջեն տարբեր ԲՈՒՀ-երով և երթով կուղևորվեն Ազատության հրապարակ: Ուսանողների քայլերն անկանխատեսելի են, չունեն առաջնորդ և ցանկացած պահի կարող են ինքնակազմակերպվել:
Հիշեցնում ենք, որ դասադուլի դիմելը յուրաքանչյուր ուսանողի իրավունքն է, այն չի սահմանափակվում որևէ օրենքով:












































