Ապրիլի առաջին շաբաթ օրը, որն այս տարի համընկել է ապրիլի 6-ին, աշխարհի շատ երկրներում նշվել է ավանդական դարձած World Pillow Day-ը (Բարձերով կռվելու համաշխարհային օրը): Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Ավանդույթը 2006 թվականին սկսվել է Լոնդոնում՝ որպես սովորական ֆլեշմոբ: Այն վարակիչ է դարձել բրիտանացիների համար:
Օրը նշվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Դանիայում, Չինաստանում, ինչպես նաև Լիբանանում: Ավանդույթը դեռևս չի հասել Իսրայել:
Բարձերով կռվելու համաշխարհային օրը (2013)՝ Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում.








































