Քրդական ժողովրդավարական կուսակցությունը, որի առաջնորդը Իրաքի տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին է, ազատագրել և անվտանգության ուժերի վերահսկողությանն է հանձնել Սուլեյմանիի մի քանի կուսակցական գրասենյակներ: Այս մասին տեղեկցնում է blackseanews.net-ը:
ՔԺԿ-ի մամլո քարտուղար Ֆարիս Նևրոլիի խոսքերով՝ Քաղբյուրոյի կողմից նման որոշում է կայացվել հետագա արյունահեղությունը կանխելու և լարվածությունը թուլացնելու նպատակով:
Նևրոլին նշել է, որ որոշ կուսակցություններ, օգտագործելով աշխատավարձերի հետ կապված ճգնաժամը, բնակչությանը հրահրում են հարձակվել ՔԺԿ վրա:











































