Գվատեմալայի արևմուտքում գտնվող Կոնսեպսիոն քաղաքի քաղաքապետին լինչի դատաստանի է ենթարկել ամբոխը՝ մեղադրելով նրան քաղաքական հակառակորդի վրա մահափորձ կատարելու մեջ, այդ մասին հայտնում է BBC News-ը:
Բասիլիո Խուրականին ծեծել և այրել են: Դեպքի վայր հասած ոստիկանները չեն հասցրել փրկել նրան:
Մեքենան, որի մեջ էին գտնվում քաղաքապետը և նրա ընտանիքը, կանգնեցրել են և այլ մեքենայի միջից կրակ են բացել քաղաքապետի վրա: Արդյունքում նրա 17-ամյա աղջիկը և 16-ամյա զարմուհին տեղում մահացել են: Ինքը՝ քաղաքապետը, և նրա 4 այլ հարազատները վնասվածքներ են ստացել, որից հետո կատաղած ամբոխը հարձակվել է քաղաքապետի վրա:










































