Ամերիկացի լուսանկարիչ Անջելինա դ’Օգյուստը ստեղծել է ալբինոս մարդկանց նվիրված նախագիծ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նախագծի համար մոդելներ ընտրելիս նա պարզել է, որ ներկայումս միայն ԱՄՆ-ում ապրում է 18-20 000 ալբինոս:
Ալբինիզմով մարդիկ տարբերվում են մելանին պիգմենտի բնածին բացակայությամբ, որը պատասխանատու է մաշկի, մազերի գույնի համար:
Նկարահանման ընթացքում դ’Օգյուստը շփվել է նախագծի մասնակիցների հետ և պարզել նրանց կյանքի որոշ առանձնահատկություններ: Գործնականում բոլոր ալբինոս կանանց միավորում է ընդհանուր գիծ՝ նրանք աշխատում են առանց դիմահարդարման չերևալ հանրության մեջ:




















































